EQUITI CAPITAL

  • ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
  • ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
  • ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
  • ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ

ՄԵՐ ՄԱՍԻՆ


Էքուիթի Էյ Էմ ՓԲԸ գրանցվել և լիցենզավորվել է 2012 թվականի հուլիսի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից,  լիցենզիա` թիվ 0011 ։


 

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ/ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ


 

Ընկերության հիմնական առաքելությունը ԱՊՀ և Միջին Արևելյան տարածաշրջաններում  պրոֆեսիոնալ և ինստիտուցիոնալ հաճախորդների համար ֆորեքսի, ածանցյալ գործիքների և բաժնետոմսերի շուկայում լավագույն բրոքերային և իրացվելիության տրամադրման ծառայությունների մատուցման  առաջատար կենտրոն դառնալն է:

Ընկերությունը կիրառում է Էքուիթիի արդեն իսկ փորձված բիզնես մոդելը՝ այն համապատասխանեցնելով տարածաշրջանի պահանջներին: Ավելին, ընկերությունը նախատեսում է Հայաստանում նորարարական ներդրումային պրոդուկտների առաջին ներդրողներից մեկը լինել՝

  • կիրառելով նոր մոտեցումներ, բարձրակարգ տեխնոլոգիաներ և համակարգեր,
  • ցուցաբերելով համապատասխան մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
  • ապահովելով թրեյդինգային և գործառնական պրոցեսների (գործընթացների) ավտոմատացում:

Դրանով իսկ Ընկերությունը նպատակ ունի գրավել իր ուրույն տեղը ոչ միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում, այլև ԱՊՀ և Միջին Արևելյան տարածաշրջաններում:

Իր գործունեության ընթացքում ընկերությունը կառաջնորդվի իր առջև դրված նպատակներով ու կհիմնվի հետևյալ արժեքների վրա.

  • պրոֆեսիոնալիզմ,
  • հուսալիություն,
  • գաղտնիություն:


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀՀ ԿԲ-ի կողմից 06.07.2015թ. ընդունված որոշման համաձայն ՀՀ կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Ֆինանսական տեխնոլոգիանների լաբորատորիա ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալում Դիվիսա ՅուՔեյ Լիմիթեդ ընկերության կողմից ուղղակի նշանակալից (100%) մասնակցություն ձեռք բերելուն:

ՀՀ ԿԲ-ի 22․09․2015թ․ խորհրդի որոշման համաձայն «Ֆինանսական տեխնոլոգիանների լաբորատորիա» ՓԲԸ-ն  անվանափոխվել է  «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ-ի։

ՀՀ ԿԲ-ի 10․12․2018թ․ խորհրդի որոշման համաձայն «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ-ն  անվանափոխվել է  «Էքուիթի Էյ Էմ» ՓԲԸ-ի։

Ֆինանսական տեխնոլոգիանների լաբորատորիա ՓԲԸ ձեռքբերումը  հանդիսացել էր Դիվիսա ՅուՔեյ Լիմիթեդ ընկերության մասնավոր հետաքրքրություն ԱՊՀ և Միջին Արևելյան տարածաշրջաններում իրենց գլոբալ բիզնես հասանելիության և ընդլայնման համար: Այն Դիվիսա ՅուՔեյ Լիմիթեդ ընկերությանը հնարավորություն տվեց ունենալ ռազմավարական տարածք` ապագայում գլոբալ  հաճախորդներին լավագույն աջակցություն ցուցաբերելու համար: Եվ վերջապես, դա պոտենցիալ հաճախորդներին հուսալիություն է ներշնչում,  քանի որ ընկերությունը կարգավորվում է ՀՀ ԿԲ-ի կողմից, որն էլ իր հերթին հանդիսանում է ֆինանսական ծառայությունների ոլորտի կառավարման ռեգիոնալ առաջատարը:

Դիվիսա ՅուՔեյ Լիմիթեդ ընկերությունը ստեղծվել է 2010թ.-ի ապրիլի 7-ին որպես Անգլիայի և ՈՒելսի Մասնավոր Սահմանափակ Ընկերություն, որը  լիազորված է և կարգավորվում է Ֆինանսական Կառավարման Մարմնի կողմից:  Ընկերության պետական գրանցման համարն է`  07216039:

2018թ․ նոյեմբերի 12-ին Դիվիսա ՅուՔեյ Լիմիթեդ ընկերությունը վերանվանվել է Էքուիթի Քեփիթըլ Յու Քեյ Լիմիթեդ-ի։


ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


ՓԱՍՏԱԹՂԹԵՐ


Կանոնադրություն

Պետ. Ռեգիստրի Վկայական

Լիցենզիա


ՀԱՍՑԵ ՝


Էքուիթի  Էյ Էմ ՓԲԸ (“Էքուիթի Էյ Էմ”) Լիազորված է և Կանոնակարգվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից (Լիցենզիայ N 0011).

Հասցե` Էրեբունի Բիզնես Կենտրոն, #609, Վ․ Սարգսյան 26/1,  0010, Երևան,Հայաստանի Հանրապետություն

Հեռ․՝ +374.12.240024

Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00


ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Էքուիթի Էյ Էմ ՓԲԸ ուղղակի նշանակալից մասնակից հանդիսանում է Էքուիթի Քեփիթըլ Յու Քեյ Լիմիթեդ (Էքուիթի), իսկ անուղղակի նշանակալի մասնակից հանդիսանում է Էքուիթի Գրուփ (Equiti Group LTD)  ընկերությունը: Էքուիթի Գրուփ (Equiti Group LTD) ընկերության սեփականատերերը հանդիսանում են` ֆիզիկական անձ Աբդուլռաուֆ Ուոլիդ Ալ Բիթարը (73,504%), ֆիզիկական անձ՝ Իսկանդար Նաջարը (11,111%), ֆիզիկական անձ՝ Մոհամեդ Ալ Ահմադը (11,111%) և իրավաբանական անձ՝ Ամբերֆին Լիմիթեդ ընկերությունը (4,274%): Էքուիթին ստեղծվել է 2010թ.-ի ապրիլի 7-ին որպես Անգլիայի և ՈՒելսի Մասնավոր Սահմանափակ Ընկերություն, որը լիազորված է և կարգավորվում է Ֆինանսական Կառավարման Մարմնի կողմից: Ընկերության պետական գրանցման համարն է` 07216039:


ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


ՓԲԸ-ի ղեկավարներ են հանդիսանում տնօրենը, տնօրենի տեղակալ, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և գլխավոր հաշվապահը:


Ընկերության մասնագիտական որակավորման վկայական ունեցող աշխատակիցները


Էքուիթի Էյ Էմ ՓԲԸ ներդրումային ընկերության մասնագիտական որակավորման վկայական ունեցող աշխատակիցներն են`

          • Արտակ Նահապետյանը` տնօրեն, վկայական ՆԸ 0466  տրված ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, ուժի մեջ է մինչև 25/12/2022թ.
          • Գայանե Հովհաննիսյան՝ ֆինանսական վարչության ղեկավար, ՆԸ0497 վկայական տրված ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից անժամկետ․
          • Արթուր Աղաջանյան` բրոքերային ծառայութունների ղեկավար:
          • Էդուարդ Դադալյանը` ներքին վերահսկողության ծառայութան ղեկավար, վկայական ՆԸ 0329 տրված ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, ուժի մեջ է մինչև 22/09/2019թ.:


 

Թարմացվել է՝ 02.07.2020, 18:04