Արտակ Նահապետյան

«Էքութի Էյ ԷՄ» ընկերության տնօրեն

Արտակ Նահապետյանը ծնվել է 1973թ. Երևանում:

1990-1995թ.-ին սովորել է Երևանի Պետական Համալսարանի Կիրառական մաթեմաթիկայի ֆակուլտետում:

1995-2005թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում Ֆինանսական գործառնությունների և Ներքին աուդիտի ստորաբաժանումներում:

2005թ. օգոստոսից մինչև 2012թ. մայիս ընկած ժամանակահատվածում աշխատել է Ամերիա խմբում՝ զբաղեցնելով  Ամերիա Ինվեստ ՓԲԸ տնօրենի և Ամերիա բանկի  Ակտիվների կառավարման դեպարտամենտի տնօրենի պաշտոնները:

2012թ. մայիսին Ա. Նահապետյանը հիմնադրել է «ՖինԼաբ» ՓԲԸ ներդրումային ընկերությունը և աշխատել է այդ ընկերությունում, որպես տնօրեն:

2015թ. օգոստոսին «ՖինԼաբ» ընկերությունը վաճառվել է Մեծ բրիտանիայում գրանցված «Դիվիսա» ընկերությանը ( որը հետագայում վերանվանվել է «Էքութի Էյ ԷՄ» ) և այդ պահից Ա. Նահապետյանը հանդիսանում է
ընկերության տնօրենը:

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:





Թարմացվել է՝ 02.07.2020, 17:14