Էդուարդ Դադալյան

«Էքութի Էյ ԷՄ» ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար

Էդուարդ Դադալյանը ծնվել է 1978թ. Վրաստանի Հանրապետության Լագոդեխի քաղաքում:

1995-2004 թթ.-ին սովորել է Հայաստանի Պետական Գյուղատնտեսական Ակադեմիայի Ագրարային արտադրության էկոնոմիկայի և կառավարման  ֆակուլտետում: Ունի էկոնոմիկայի մագիստրոսի կոչում:

1998-2000թթ․ զինվորական ծառայության է անցել ԼՂՀ  2-րդ պաշտպանական զորամասի հակաօդային պաշտպանության գումարտակում։

2000-2002թթ. աշխատել է «Գամբիտ» ՍՊԸ-ում որպես Գլխավոր տնտեսագետ:

2004-2005թթ. աշխատել է «Ֆինանկո» ՍՊԸ-ում որպես Ավագ վերահսկիչ:

2005 թ.-ից մինչև 2007թ. ընկած ժամանակահատվածում աշխատել է «Յունիբանկ» ՓԲԸ –ի Ներքին Աուդիտի և Ռիսկերի կառավարման, վերլուծությունների և ստրատեգիկ պլանավորման վարչություններում որպես աուդիտոր և Ֆինանսական վերլուծության բաժնի մասնագետ:

2007-2008թթ. աշխատել է «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊԸ-ում որպես ընկերության Գլխավոր աուդիտոր:

2008-2009թթ. անցել է աշխատանքի «ԱՄԵՐԻԱ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ում  որպես Գլխավոր աուդիտոր:

2009 թ.-ից առ այսօր «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ –ի Կառավարման, Ռիսկերի և Ներքին վերահսկողության վարչությունում զբաղեցնում  է  Ռիսկերի գնահատման գծով առաջատար մասնագետի պաշտոնը: 2013 թ-ին համատեղության կարգով անցել է աշխատանքի «Ֆինլաբ» ՓԲԸ ներդրումային ընկերությունում որպես Ընկերության ներքին աուդիտի բաժնի ղեկավար:

2015թ. -ին Ընկերությունը վաճառվել է Մեծ Բրիտանիայում գրանցված իրավաբանական անձ ԴԻՎԻՍԱ ՅՈՒ ՔԵՅ ԼԻՄԻԹԵԴ ընկերությանը, որի արդյունքում «Ֆինլաբ» ՓԲԸ –ն վերանվավնել է «Դիվիսա  Էյ Էմ» ՓԲԸ-ի, հետագայում է «Էքուիթի  Էյ Էմ» ՓԲԸ-ի: Էդուարդ Դադալյանը ներկայումս հանդիսանում է վորոնշյալ ընկերության ներքին վերահսկողության ստորաբաժանման ղեկավարը:



Թարմացվել է՝ 02.07.2020, 17:22